Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հրամանագիրը, ինչպես հայտնում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է այսօր։
Երեկ Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ շփման գծի արևելյան ուղղության վրա գտնվող հենակետերից մեկում հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանը։