Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Կոռուպցիան ծնող պատճառներից մեկը մենաշնորհն է


Իրանի նախագահ Հասան Ռոհանին հակակոռուպցիոն խորհրդաժողովի ժամանակ, 8-ը դեկտեմբերի, 2014թ․
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հակակոռուպցիոն խորհրդաժողովի ժամանակ, 8-ը դեկտեմբերի, 2014թ․

Իրանում կազմակերպված հակակոռուպցիոն խորհրդաժողովի ժամանակ երկրի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ կոռուպցիան ծնող պատճառներից մեկը մենաշնորհն է, երբ զենքը, փողը և լրատվամիջոցները մեկ կառույցի ձեռքին են։

Շատերի կարծիքով՝ այդ ակնարկներն ուղղված էին «Իրանի հեղափոխության պահապաններ» էլիտար զորամիավորմանը, որը բացի պաշտպանական ոլորտից զբաղվում է նաև քաղաքական, տնտեսական ու մամուլի հարցերով։

Կաշառքը, որը մի ժամանակ տրվում էր գաղտնի՝ սեղանի տակից, հիմա տրվում է բացահայտ, ասել է Ռոհանին։

Transparency International-ի կոռուպցիայի ցուցիչով այս տարի Իրանը 175 երկրներից 40 վատթարների թվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG