Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք - Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի են


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը և Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ Արտաշատ - Արարատ ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզում տեղ-տեղ առկա է մառախուղ, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեսանելիությունը մոտ 10 կիլոմետր է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG