Մատչելիության հղումներ

ԼՂ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսին


Հովհաննես Գևորգյանը (կենտրոնում) «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսի ժամանակ
Հովհաննես Գևորգյանը (կենտրոնում) «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսի ժամանակ

Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը ոչ միայն դրական ազդեցություն կունենա երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում, այլ նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Նման համոզմունք է հայտնել Ֆրանսիայում Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը Կովկասում ԵԱՀԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոյի «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անցած շաբաթ Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտում տեղի ունեցած միջոցառմանը ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղի, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկը:

Իր ելույթում Հովհաննես Գևորգյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի անցած ուղին և երկրում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG