Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է ադրբեջանցի լրագրողին կալանավորելու որոշումը


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորումը։

«Իսմայիլովայի կալանավորումը ոչ այլ ինչ է, քան բեմադրված ահաբեկություն, որը մաս է կազմում ազատ և քննադատական խոսքը լռեցնելու արշավին»,- այսօր հայտարարել է Միյատովիչը և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ մամուլի ազատությանը վնասող այս գործելակերպին։

Բաքվի դատարանը այսօր «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրում են անձին ինքնասպանության հասցնելու մեջ։ Դատապարտվելու դեպքում Իսմայիլովային սպասում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG