Մատչելիության հղումներ

Սենատը հաստատել է Միլսի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում


Ռիչարդ Միլս
Ռիչարդ Միլս

Ամերիկյան Սենատը իր նիստում հաստատել է Ռիչարդ Միլսին՝ որպես Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան:

Ռոբերտ Սիքյութան, ով ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն էր էներգետիկ գծով, հաստատվել է Ադբրեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:

Ռիչարդ Միլսը նախքան այս նշանակում Բեյրութում ԱՄՆ-ի փոխդեսպանն էր։ 1988 թվականից իր դիվանագիտական կարիերան սկսած Միլսը ավելի վաղ աշխատել է գերտերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար առանցքային նշանակություն ունեցող Բաղդադում ու Իսլամաբադում: Քաջ ծանոթ է նաև նախկին Խորհրդային Միության խնդիրներին ու նաև հայաստանյան խնդիրներին, քանի որ իր դիվանագիտական աշխատանքի մեկնարկին՝ գորբաչովյան պերեստրոյկայի տարիներին, Միլսը աշխատել է հենց Պետդեպարտամենտի Խորհդային Միության հարցերով զբաղվող բաժնում, ապա ղեկավարել անկախացած Հայաստանի ու Ադրբեջանի գծով բացված խորհրդատվական բաժինը:

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում շնորհավորել է երկու նոր դեսպանների նշանակումը՝ գրելով․- «Նրանք երկուսն էլ մեր լավագույն և փորձառու դիվանագետներն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG