Մատչելիության հղումներ

Մանկատների շրջանավարտները տարիներով սպասում են իրենց բնակարաններին


Մանկատների շրջանավարտները տարիներով սպասում են իրենց բնակարաններին
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

25-ամյա Մերի Շաքարյանը «Զատիկ» մանկատան շրջանավարտներից է և արդեն 7 տարի սպասում է պետության խոստացած բնակարանին:

«Ազատության» հետ զրույցում Մերին պատմում է, որ մանկատնից դուրս գալուց հետո ստիպված է10 ամսական երեխայի հետ ապրել Մասիս քաղաքում լքված մի հիմնարկության շենքում, որտեղ չկան տարրական կենցաղային պայմաններ՝ ջրամատակարարում, ապակեպատ պատուհաններ:

Մերին աշխատանք չունի ու ի վիճակի չէ նունիսկ փոքրիկ սենյակ վարձակալել: Պարբերաբար այցելում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե երբ է ի վերջո իր հերթը հասնելու, սակայն նրան նույնիսկ չեն էլ ընդունում:

Պաշտոնական տվյալներով այսօր բնակարանի իրենց հերթին են սպասում 350 մանկատների շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացածներ:

«Ազատության» հարցին, թե նախորդ ձախողված ծրագրից հետո կա հստակ ժամկետ և հատուկ առանձնացված գումար՝ նոր բանկարանների տրամադրման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը պատասխանեց, թե իրենք դեռ մարզպետարաններից տվյալներ ենհավաքագրում հնարավոր շենք-շինությունների վերաբերյալ և կրկին ճշգրտում են կարիքավորների ցուցակները․ - «Այս պահին կոնկրետ որևէ որոշում չկա: Բայց անընդհատ այս հարցերը քննարկվում են, և այն շինությունները, որոնք վերանորոգման, կապիտալ վերանորոգման կամ անավարտի շինարարության արդյունքում հնարավոր կլինի դարձնել սոցիալական բնակարանային ֆոնդ, իհարկե, դրանք կլինեն»:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանն ասումէ, որ իրենց են դիմում մանկատների բազմաթիվ շրջանավարտներ,ոմանք բողոքում են չվերջացող հերթից, ոմանք էլ՝ արդեն տրամադրված բնակարանների որակից:

«Ոչ բոլոր բնակարաններ են եղել պիտանի նորմալ բնակության: Նրանք նորմալ պայմաններ չեն ապահովել: Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք ուղղակի պարտականություն ենք կատարում, մինչդեռ մոտեցումն ամբողջությամբ այլ պետք է լինի», - «Ազատության» հետ զրույցում հավելեց նա:

«Մանկատնից դուրս գալուց հետո պետությունը, բացի որոշ դեպքերում տրվող բնակարաններից, այլևս ոչ մի կերպ չի աջակցում և չի հետաքրքրվում այս երեխաների ճակատագրով», - ասաց Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ վերջերս մանկատան մի շրջանավարտ մահացել էր ցրտահարությունից:

Է՛լ ավելի բարդ է հաշմանդամություն ունեցող շրջանավարտների վիճակը, որոնց առաջարկվում է միայն մեկ ճանապարհ՝ դեպի ծերանոց կամ հոգեբուժարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG