Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վիեննա` մասնակցելու Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի խորհրդատվական խմբի նիստին:
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում ԿԲ-ի նախագահը հանդիպում ու բանակցություններ կունենա Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ, որոնց արդյունքում կստորագրվի 50 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ուղղված գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: