Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ անվտանգության ուժերն ու ոստիկանության ներկայացուցիչները շրջափակել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում ահաբեկչություն իրականացրած զինյալների խմբին, որոնք անցած գիշեր երեք ավտոմեքենաներով մոտեցել ու ու հարձակվել էին ճանապարհային ոստիկանության կետի վրա:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ճանապարհային ոստիկանության երեք աշխատակիցներ սպանվել են հարձակման հետևանքով, ապա զինյալները, ըստ ռուսաստանյան հակաահաբեկչական հանձնաժողովի հաղորդման, գրավել են Գրոզնիի Մամուլի տունը։