Հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ներքին Գետաշեն – Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը։
Ամբողջությամբ վերակառուցվել է 10.7 կիլոմետրը հիմնանորոգված ճանապարհի 8.8 կիլոմետր հատվածը:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության մամլո ծառայության փոխանցմամբ Ներքին Գետաշեն – Վերին Գետաշեն – Մադինա ավտոճանապարհը կարճացնում է դեպի Վարդենյաց (Սելիմի) լեռնանցք տանող ճանապարհը։
Ճանապարհի հիմնանորոգումը կատարվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Կապալի պայմանագրային արժեքը 1.084.481.024 դրամ է: