Ուրուգվայի գործող փոխնախագահ, Ընդհանուր ժողովի՝ օրենսդիր մարմնի նախագահ Դանիլո Աստորին առաջիկա ուրբաթ օրը պաշտոնական այցով ժամանելու է Երևան՝ հայաստանցի իր գործընկերների հրավերով։
Սա լինելու է ուրուգվայցի մինչ այժմ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան։
Ծրագրված են հանդիպումներ և բանակցություններ Հայաստանի ղեկավարության հետ։
Աստորին նորընտիր նախագահ Տաբարե Վասկեսի կառավարությունում՝ եկող տարվա մարտի 1-ից հետո ստանձնելու է տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնը։
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո