Ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ համարում է քաղաքական մեծ սխալ։ Պատժամիջոցները չպետք է անդրադառնան ռուս ժողովրդի վրա, հայտարարել է նա։
Ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում, Խոդորկովսկին ասել է՝ համաձայն է, որ պատժամիջոցները զսպում են Կրեմլի ագրեսիվ վարքը, բայց և կարծում է, որ դրանք թողնում են կարճաժամկետ ազդեցություն և մի օր կվերածվեն բացասական ռազմավարական իրավիճակի։
Եվրոպան պետք է հասկանա՝ Ռուսաստանը Պուտինը չէ, շեշտել է Պուտինի քաղաքականությունից տուժած գործարարը։