Մատչելիության հղումներ

Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը


Նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, 10-ը հոկտեմբերի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված պայմանագրի վավերացման օրինագիծը: Այդ մասին հայտնում է Gazeta.ru պարբերականը՝ հղելով Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներքին պալատի տվյալների բազային:

«Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու նպատակը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն ապահովող խոչընդոտների վերացումն է, տնտեսության առանցքային ոլորտներում մեկ համաձայնեցված և համակարգված քաղաքականության իրականացումը», - ասված է, մասնավորապես, հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG