Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման ֆոնին, բայց չեն համաձայնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարցով։
«Մենք նույն կարծիքն ունենք, որ չենք ուզում թույլ տալ քաոսային իրավիճակ տարածքում և ահաբեկչական խմբավորման հզորացում՝ այնպես, ինչպես պատահեց Իրաքում», - նշել է Վլադիմիր Պուտինը։
Ռեջեփ Էրդողանն էլ համոզմունք է հայտնել, թե հասնել Սիրիայում արդյունքների Ասադի ռեժիմով անհնար է՝ նա պետք է թողնի իշխանությունը։
Ռուսաստանի նախագահը, իր հերթին, թուրք գործընկերոջը հիշեցրել է անցած հունիսին Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Ասադը ստացել է քվեների 98 տոկոսը։