Մատչելիության հղումներ

Հայ-լիտվական գործարար համաժողով Վիլնյուսում


Նոյեմբերի 27-28-ին Լիտվայում Զարգացման հայկական գործակալությունը Լիտվայի Արդյունաբերողների միության հետ համատեղ Վիլնյուսում կազմակերպել էին հայ-լիտվական գործարար համաժողով և հայկական արտադրանքի համտես:

Հայաստանի արտաքին գործերին նախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցել են տարբեր ոլորտներ ներկայացնող 15 ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից և 55 ընկերությունների ներկայացուցիչներ Լիտվայից:

«Լիտվայի արդյունաբերողների միության նախագահը, հաշվի առնելով ֆորումին ցուցաբերված երկկողմ հետաքրքրությունը, ցանկություն հայտնեց 2015թ. սկզբին այցելել Հայաստան»,- հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն, իր ելույթում անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, նշել է, որ ինչպես վիճակագրական տվյալները, այնպես էլ համաժողովի մասնակիցների թիվը վկայում են Լիտվայի կողմից Հայաստանը որպես տնտեսական կարևոր հանգույց և գործոն ընկալելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG