Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովի ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին


Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովին, 29-30 նոյեմբերի, 2014թ․
Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովին, 29-30 նոյեմբերի, 2014թ․

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի ժամանակ իր ելույթում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՄԻ-24 ուղղաթիռի խոցմանը:

Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է «Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով»:

«Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ լուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների»:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղի Պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը երեք երիտասարդ զինծառայողների կյանք խլեց», - Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Վերահաստատելով Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը՝ Նալբանդյանը նշեց․ - «Ներկայիս իրավիճակը պահանջում է կրկին ամրագրել մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ անել՝ ձեռնպահ մնալ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից, և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG