Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ` երկրի ռազմական ղեկավարությունը «ճակատամերձ գոտում» տեղակայված զորամասերի և զորամիավորումների մարտական պատրաստականության տեսչական ստուգում է իրականացնում, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նախարար Զաքիր Հասանովը և նրա առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը երեկ առաջնագծում այցելել են համազորային և հրետանային պատրաստության կենտրոն, հետևել մարտավարական պարապմունքներին և ստուգել հետախուզական ստորաբաժանումների պատրաստականությունը:
Տագնապով ոտքի հանված հրթիռային և հրետանային ստորաբաժանումները կրակոցներ են իրականացրել մարտական իրադրությանը համապատասխան՝ կատարվել է հրետանային միջոցների մարտական կիրառում, ինչպես նաև պատրաստի և նախապես չպատրաստված դիրքերից արձակվել են մարտական կրակոցներ վերջերս ձեռք բերված ականանետներից և ծանր կրականետ համակարգերից (AOS-1A):
Տեսչական ստուգումները շարունակվում են: