Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հինգերորդ նիստին:
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենա Պուտինի առանձին հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Ըստ նույն աղբյուրի՝ նիստի ընթացքում «ծրագրվում է քննարկել ռուս - թուրքական համագործակցության, նախ և առաջ՝ առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում, ինչպես նաև միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ»: Բանակցությունների արդյունքներով կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: