«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները», - այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար, վստահեցրել է ֆրանսիացի դիվանագետը:
Հաղորդագրությունը տրամադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժինը: