Հայաստանի հավաքականում ընդգրկված ղարաբաղցի մարզիկ Մավրիկ Նասիբյանը այսօր Ճապոնիայի Նարիտա քաղաքում մեկնարկած սամբոյի աշխարհի 2014 թվականի առաջնությունում հաղթելով բոլոր գոտեմարտերում՝ նվաճել է ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կիլոգրամ քաշային կարգում հռչակվել աշխարհի չեմպիոն:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության համաձայն՝ առաջնությանը մասնակցում է շուրջ ութ տասնյակ պետության 600 մարզիկ, մրցումների առաջին օրը խաղարկվել են կանանց՝ մարզական, և տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի երեքական հավաքածու մեդալներ: