Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, թե Մոսկվան դեմ է այն փորձերին, որ բանեցնում է Եվրամիությունը՝ ստիպելով Սերբիային միանալ Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին այլ երկրներ ներգրավելու մեր եվրոպացի գործընկերների մեթոդներն անընդունելի են», - ասել է արտգործնախարարության պաշտոնյան։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ պատժամիջոցներին միանալու Բելգրադի մերժումը կարող է խնդիրներ առաջացնել Եվրամիությանը Սերբիայի անդամակցության հարցում։