Սպասվում է, որ այսօր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ու վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ կհայտարարի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասին։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ խոսքը Humvee կոչվող ռազմական ամենագնաց մեքենաների ու տեղորոշիչ կայանքների մասին է։
Երեկ Ռուսաստանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ զենք չտրամադրել ուկրաինական ուժերին։
Դեռ սեպտեմբերին Վաշինգտոնը խոստացել էր 53 միլիոն դոլարի ռազմական սարքեր ու պարագաներ տրամադրել Ուկրաինայի անվտանգության ուժերին ու սահմանապահներին, այդ թվում՝ ականանետների տեղորոշման սարքեր, զրահաբաճկոններ, հեռադիտակներ, փոքր մոտորանավակներ։