Մատչելիության հղումներ

Կիպրոսի խորհրդարանի նախագահը դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռի խոցումը


Կիպրոսի խորհրդարանի նախագահը դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռի խոցումը
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00

Յանակիս Օմիրուն անթույլատրելի համարեց այն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել խփված ուղղաթիռի օդաչուների մարմինները:

Կիպրոսի խորհրդարանի նախագահը դատապարտում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը ոչնչացնելու քայլը: Հայաստանի Ազգային Ժողովում այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատության» հարցին՝ Յանակիս Օմիրուն նաև անթույլատրելի համարեց Ադրբեջանի պահվածքը, որն արդեն 8-րդ օրն է թույլ չի տալիս հայկական կողմին շփման գծից դուրս բերել խփված ուղղաթիռի օդաչուների մարմինները:

«Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքը անթույլատրելի է, նույնիսկ պատերազմի ժամանակ հարգանքը զոհերի նկատմամբ հնուց եկող չգրված օրենք է: Ես դատապարտում եմ յուրաքանչյուր բռնություն, այդ թվում՝ տվյալ բռնությունը: Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասաց Կիպրոսի խորհրդարանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG