Մատչելիության հղումներ

ԵՏՄ մեկնարկով Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության ձևաչափը չի վերանա․ Կարասին


Գրիգորի Կարասին, արխիվ
Գրիգորի Կարասին, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը լուրջ հեռանկարներ են սպասվում:

«Ինչ վերաբերում է Միութենական պետության ապագային, վստահ եմ, որ այն զգալի ներուժ ունի: Հաջորդ տարվանից Եվրասիական տնտեսական միության մեկնարկով Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան, ընդ որում՝ միութենական պետության ձևաչափը չի անհետանա, ընդհակառակը՝ հետևողականորեն կամրանա», - արտգործնախարարի տեղակալի խոսքերը մեջբերում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG