Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունը, «Աջակցություն կարիքավոր և անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 15-ամյակի առիթով նոյեմբերի 4-19-ը նյութական օգնություն է ցուցաբերել Հայաստանում ապաստան գտած 150 սիրիահայ ընտանիքների:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ նույն ծրագրի շրջանակներում դրամական և նյութական օգնություն է հատկացվել Հայաստանի տարբեր մարզերից 70 առավել անապահով բազմազավակ ընտանիքների, ուսանողների, հաշմանդամների և միայնակ մայրերի: