Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ին եռյակը մարդու իրավունքներին նվիրված երթ կանցկացնի


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մարդու իրավունքներին նվիրված հանրահավաք-երթ կանցկացնեն, այսօր հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ հանրահավաք-երթի ընթացքում կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, եռյակի անելիքները՝ կապված ոչ միայն մարդու իրավունքների, այլև համաժողովրդական շարժման հետ։

«Մենք պատրաստվում ենք այդ օրը հզորագույն մի երթ անցկացնել Երևանում», - եռյակի նիստից հետո հայտարարեց Զուրաբյանը։

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG