Մատչելիության հղումներ

Ռուբլու արժեզրկումից տուժել են նաև Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները


Ռուբլու արժեզրկումը հարվածում է խոպանչիների գրպանին
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Արտագնա աշխատանքի մեկնողները «Ազատության» հետ զրույցում ասում են, որ տարին իրենց համար բարենպաստ չէր․ նախ Ռուսաստանում միգրացիոն օրենքի խստացման պատճառով շատերը հայտնվեցին «սև ցուցակում» ու մուտքը Ռուսաստան արգելվեց, բացի այդ՝ Արևմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցների պատճառով՝ ռուբլին սկսեց արժեզրկվել, ինչն անմիջականորեն հարվածեց արտագնա աշխատանքի մեկնողների գրպանին:

Ըստ նրանց հաշվարկների՝ յուրաքանչյուրը այս տարի միջինում 30-40 տոկոս գումար է կորցրել:

«Կուրսը գցեցին, էստեղ փողը բերում ես, արդեն ինչի ա նմա՞ն ոչ մի բանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռուսաստան աշխատանքի մեկնողներից մեկը՝ նշելով, որ 100 հազար ռուբլու մեջ մոտ 1000 ԱՄՆ դոլար կորցրել է:

Նրանցից ոմանք դեռ չեն շտապում ռուսական ռուբլին դրամի փոխակերպել՝ հույս ունենալով, որ փոխարժեքը կբարձրանա: Այդուհանդերձ, նշում են, որ հաջորդ տարի կրկին մեկնելու են արտագնա աշխատանքի, քանի որ Հայաստանում աշխատելու հնարավորություն չեն տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG