Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 1» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Նոր Շիրակ ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները: