Մատչելիության հղումներ

ԻՊ զինյալները տեսանյութ են հրապարակել ևս մեկ ամերիկացու մահապատժի մասին


«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, արխիվ
«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, արխիվ

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հերթական զոհը ենթադրաբար մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպության աշխատակից Փիթեր Քասիգն է, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ Associated Press գործակալությանը հղմամբ։

Զինյալները այսօր սոցիալական ցանցերից մեկում 16 րոպե տևողությամբ մի տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մոտ երկու տասնյակ տղամարդկանց մահապատժի ենթարկում։ Ենթադրաբար նրանք սիրիական բանակի զինվորներ են։

Այնուհետև կադրում հայտնվում է սևազգեստ մի զինյալ, ով գլխատում է ևս մեկ մարդու և պնդում, որ նա ԱՄՆ-ի քաղաքացի Փիթեր Էդվարդ Քասիգն է։

Associated Press-ի հաղորդմամբ՝ առայժմ չի հաջողվել պարզել, թե արդյոք տեսանյութում իսկապես Քասիգն է։ 26-ամյա ամերիկացին Լիբանանում և Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության աշխատակից էր, նա գերեվարվել էր 2013 թվականի հոկտեմբերի 1-ին։ Գերության մեջ Քասիգն ընդունել էր մահմեդականությունը և Աբդուլ-Ռահման անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG