Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայկական ընտանիքի հինգ անդամներին:
Ինչպես APA գործակալությանը հայտնել են միջազգային մարդասիրական կազմակերպության Բաքվի գրասենյակից, հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, Գևորգյանները ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկություններ են փոխանակել իրենց հարազատների հետ:
Հիշեցնենք, որ Եղիշե, Ռուզաննա, Գայանե, Ալֆրեդ և Պետրոս Գևորգյանները Ադրբեջանի տարածք են անցել 2010 թվականին՝ ցանկություն հայտնելով տեղափոխվել երրորդ երկիր: