ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և իրավիճակի սրմանն ուղղված գործողություններ չձեռնարկել։
«ԱՄՆ-ը ցավում է երեկ շփման գծում ուղղաթիռի խոցման հետևանքով արձանագրված կորուստների համար: Մեր ցավակցություններ ենք հայտնում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին», - ասված է առաքելության տարածած հայտարարությունում:
«Մենք ողջունում ենք այս տարվա ընթացքում նախագահների՝ Սոչիում, Նյուփորթում և Փարիզում կայացած երեք հանդիպումները, որոնք կրճատեցին իրավիճակի լարվածությունը և կայունացնող ազդեցություն ունեցան շփման գծի երկայնքով: Մենք ակնկալում ենք, որ նախագահները կշարունակեն իրենց երկխոսությունը գալիք տարում՝ պաշտոնական բանակցություններ սկսելու և բովանդակալից, վստահություն կառուցող միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը նաև նշում է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր շարունակում է խորապես հանձնառու մնալ կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարատև և խաղաղ կարգավորում գտնելու նպատակով։