«Ինձ ներկայացված նախնական զեկույցների արդյունքների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել հատկապես գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացների և անվտանգության ապահովման խնդիրների վրա»,- այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքներին։
Վարչապետը հանձնարարեց պատկան մարմիններին, համապատասխան գերատեսչություններին մեկ ամսվա ընթացքում Կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ։