Մատչելիության հղումներ

ԱԳՆ.Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը


Ղարաբաղա֊ադրբեջանական սահմանին արձանագրված արտակարգ միջադեպից ժամեր անց Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ուսումնավարժական թռիչք իրականացնող МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:

«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,֊պնդում է պաշտոնական Երեւանը` հավելելով,֊«Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Կատարվածը որակելով «հանցավոր սադրանք» Հայաստանի ԱԳՆ֊ն ընդգծում է` «Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG