Մատչելիության հղումներ

Սևան է բաց թողնվել 367 հազար մանրաձուկ


Լուսանկարը՝ Բնապահպանության նախարարության
Լուսանկարը՝ Բնապահպանության նախարարության

Սևանա լիճ է բաց թողնվել 367 հազար մանրաձուկ՝ 167 հազար գեղարքունի և 200 հազար ամառային իշխան, այսօր հաղորդում է Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարարության փոխանցմամբ՝ մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով։

«Հաջորդող տարիների համար նախատեսում ենք հենց տեղում ձկնկիթը ստանալ և գետից անմիջապես մանրաձուկը բաց թողնել, որպեսզի նման հնարավորությունն ավելի արդյունավետ իրագործվի, այս դեպքում ձուկը գետից անմիջապես դուրս կգա լիճ», - ասել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

Նախարարը տարածաշրջանի բնակչությանը կոչ է արել ձկների ձվադրման այս ժամանակահատվածում զերծ մնալ անօրինական որսից և միահամուռ ուժերով լուծել ձկնագողության խնդիրը: Գրիգորյանն ընդգծել է, որ այս շրջանում համատեղ միջոցառումներ են իրականացվելու նաև Ոստիկանության հետ:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG