Վերջին ամիսներին արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարներով նախապատրաստված նյութերի ընթացքում վարորդները վարույթն իրականացնող մարմնին, ինչպես նաև՝ ապահովագրական ընկերություններին կեղծ տեղեկություններ են ներկայացնել դեպքի մասնակիցների, ավտոմեքենայի ապահովագրության և տեխնիկական զննության վերաբերյալ: Այսպիսի 12 դեպքերից 10-ով հարուցվել է քրեական գործ՝ խարդախության եղանակով դրամական միջոցների հափշտակության փորձ կատարելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հարուցված 10 քրեական գործից 8-ի նախաքննությունը շարունակվում է, մեկ քրեական գործի վարույթը կարճվել է` տուժողի բողոքի բացակայության հիմքով, մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան և կայացվել է մեղադրական դատավճիռ, մեկ նյութով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մեկ նյութ ուղարկվել է ըստ ենթակայության:
Արձանագրված դեպքերը գրանցվել են Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, ինչպես նաև` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում: