Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի, սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ եռօրյա ժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը:
Ժողովն սկսվել է միասնական Տերունական աղոթքով, որից հետո բացման և ողջույնի խոսքով է հանդես եկել նախորդ Եպիսկոպոսաց ժողովի դիվանի համաատենապետ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Այնուհետև ներկաներին իրենց հայրապետական պատգամն են բերել Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:
«Եպիսկոպոսաց այս ժողովի օրակարգում մենք անդրադառնալու ենք Ցեղասպանության զոհերի սրբադասման հռչակման արարողակարգին և ծիսական կանոնակարգին, Սուրբ Մկրտության խորհրդի բարեկարգյալ ծիսակարգին, որոնց շրջագծում դեռևս կան վճռման կարոտ մի շարք հարցեր: Ուրախալի է, որ օրակարգում է նաև Կոմիտաս Վարդապետի սրբադասման գործընթացի ձեռնարկումը», - ասել է, մասնավորապես, Գարեգին երկրորդ կաթողիկոսը:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ: