Լևոն Արոնյանը աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում գրանցեց հերթական անընդմեջ ոչ-ոքին: Մոսկվայում շարունակվող շախմատային ստուգատեսում, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ պայքարում, հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց: Վեցերորդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 3 միավոր, իսկ հուշամրցաշարի առաջատար Գրիշչուկը՝ 5.5 միավոր:
Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում ավարտվեցին նաև տուրի հետևյալ պարտիաները. Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենև իսրայելցի Բորիս Գելֆանդըկիսեցին միավորը, Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը հաղթանակ տոնեց իր հայրենակից ռուս Ալեքսանդր Մորոզևիչի նկատմամբ:
Դեռևս շարունակվում է Պետեր Լեկո (Հունգարիա)- Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) հանդիպումը, ինչը Արոնյանի ներկայիս զբաղեցրած դիրքի վրա չի ունենա որևէ էական ազդեցություն քանի, որ լավագույն եռյակ մտնելու հնարավորությունից հայ գրոսմայստերը տեսականորեն կորցրել էր դեռևս նախորդ տուրում:
Վաղը Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի եզրափակիչ տուրում Արոնյանը հանդիպում կանցկացնի ռուսաստանցի Ինարկիևի հետ, ով ունի մրցաշարի նվազագույն միավորները:
Անի Մեջլումյան