Գերմանիայում ավարտվել են Բեռլինի պատի անկման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները։
Երկրի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, թե Բեռլինի պատի վերացումը ազդակ է, որպեսզի քանդվեն այլ պատեր ևս՝ միապետության, բռնության, գաղափարախոսության ու թշնամանքի։
Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն էլ իր հերթին ասել է, որ հիմա փոխադարձ մեղադրանքների ժամանակը չէ, պետք է եռանդով աշխատել՝ վերականգնելու համար վստահությունը։