Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին քննադատել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, մասնավորապես՝ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի ընդունման վրա վետո դնելու և արտասահմանյան ուղևորությունների համար:
Պատասխանելով նախկին վարչապետի մեղադրանքներին՝ Մարգվելաշվիլնի ասել է, թե չի կարծում, որ իր գլխավոր պարտականությունը լուռ նստելն է: