Մատչելիության հղումներ

23 տարվա ընդմիջումից հետո վերականգնվում են թռիչքները Բելգրադի և Զագրեբի միջև


23 տարվա ընդմիջումից հետո Սերբիայի ու Խորվաթիայի մայրաքաղաքների միջև վերականգնվում է օդային հաղորդակցությունը: Սերբիայի ազգային ավիափոխադրող Air Serbia-ի գործադիր տնօրենը հայտնել է, որ դեկտեմբերի 12-ից իրականացվելու է Բելգրադ - Զագրեբ ավիաչվեթը:

Թռիչքներն ընդհատվել էին 1991 թվականին՝ նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով:

Խորվաթիայում կառավարական ուժերի ու սերբ փոքրամասնության բախումների արդյունքում 1991-95 թվականներին մոտավորապես 20 հազար մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG