Մատչելիության հղումներ

Արտակ Ապիտոնյանը՝ Հայաստանի դեսպան նաև Ֆինլանդիայում


Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հավատարմագրերն է հանձնում Շվեդիայի թագավոր Կառլ16-րդ Գուստավին, Ստոկհոլմ, 22-ը հունվարի, 2014թ․
Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը հավատարմագրերն է հանձնում Շվեդիայի թագավոր Կառլ16-րդ Գուստավին, Ստոկհոլմ, 22-ը հունվարի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Արա Այվազյանին Ֆինլանդիայում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու և, համատեղության կարգով, այդ պաշտոնում Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանին նշանակելու մասին (նստավայրը՝ Ստոկհոլմ): Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Արտակ Ապիտոնյանը 43 տարեկան է, մասնագիտությամբ արևելագետ է, 1993 թվականից աշխատել է Հայաստանի արտգործնախարարության համակարգում, 2013-ի վերջին նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG