Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեռ պարզ չէ՝ հնարավոր կլինի՞ արդյոք համաձայնության գալ Իրանի հետ այդ երկրի միջուկային ծրագրի հարցով: Դա, ըստ նրա, ցույց կտան առաջիկա երեք-չորս շաբաթները:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում մամուլի ասուլիսում՝ ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է նաև, որ երկու երկրների միջև երկար տարիներ փոխադարձ անվստահություն է:
Բարաք Օբաման նաև հայտարարել է, որ ծրագրում է նորից դիմել Կոնգրեսին` խնդրելով թույլատրել զինուժի կիրառումը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: