Նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը կքննի 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Սահմանադրական դատարանի մամլո ծառայության հաղորդմամբ՝ նիստը կանցկացվի գրավոր ընթացակարգով: