Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը երեկվանից եռօրյա այցով գտնվում է Վրաստանում։
Չիչեքը հանդիպել է իր վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլիի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Այսօր Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնելու է Աջարիա, որտեղ մեծ թվով մահմեդականներ են բնակվում։ Բաթումիում Չիչեքը հանդիպելու է տեղի իշխանությունների հետ։