Առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Այդ մասին փաստաթուղթը երեկ Բրյուսելում ստորագրել են Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարվել է եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով Հայաստանը Եվրամիությունից 7 միլիոն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 միլիոն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար:
Այս համաձայնություններից բացի, ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև փաստաթուղթ են ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրի` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար:
Մանրամասները տե՛ս այստեղ: