Մատչելիության հղումներ

Անհատական տվյալների արտահոսքը, ըստ փորձագետի, տեղի է ունենում պետական ապարատից


Հայաստանցիների անհատական տվյալները ամենևին էլ գաղտնի չեն
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Բնակության վայր, հասցե, անձնագրային տվյալներ, ունեցվածք, ավտոմեքենայի պետհամարանիշեր, անձնական օգտագործման հեռախոսահամարներ. տարրական համակարգչային գիտելիքներ ունենալու դեքպում համացանցից օգտվող յուրաքանչյուր քաղաքացի հաշված վայրկյանների ընթացքում կարող է ձեր մասին իմանալ գրեթե ամեն ինչ։

Բնակության վայր, հասցե, անձնագրային տվյալներ, ունեցվածք, ավտոմեքենայի պետհամարանիշեր, անձնական օգտագործման հեռախոսահամարներ. տարրական համակարգչային գիտելիքներ ունենալու դեքպում համացանցից օգտվող յուրաքանչյուր քաղաքացի հաշված վայրկյանների ընթացքում կարող է ձեր մասին իմանալ գրեթե ամեն ինչ։

Վանաձորի քաղաքապետի մամուլի խոսնակ Էդվարդ Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում, նշեց որ ինքն անձամբ է փորձարկել կայքում առկա տվյալների իսկությունը. - «Ես իմ երեք հեռախոսահամարներն էլ մուտք եմ արել, երեքն էլ բերել են իմ անձնական տվյալները։ Անմիջապես զանգահարել եմ բոլոր բջջային օպերատորներին՝ իրենցից եմ պատասխան պահանջել, որը որ չեմ ստացել։ Տարբեր բջջային օպերատորներ, տարբեր պատճառաբանություններ էին բերում՝ մեղքը գցելով մեկը մյուսի վրա»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, երևույթն ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել. մինչև օրս հստակ չէ, թե քանի մասնավոր կամ պետական կառույցներ են տիրապետում ինֆորմացիոն բազային, սակայն քաղաքացիների անհատական տվյալների արտահոսքը, ըստ Մարտիրոսյանի, տեղի է ունենում հենց պետական ապարատից։

«Ավելի դժվար է երեք օպերատորից գողանալ տվյալները, քան մի պետական մարմնից` մի քանի հանգամանքից ելնելով: Սկսած նրանից, որ օպերատորները ավելի լուրջ են վերաբերվում անվտանգությանը, վերջանալով նրանով, որ պարզապես երեք անգամ գործը շատանում է», - ասաց Մարտիրոսյանը։

Վերջին ամենախոշոր ինֆորմացիոն բազաների արտահոսքը տեղի է ունեցել 2012 թվականին։ Դրանք շատ կարճ ժամանակում դարձան նաև բիզնեսի աղբյուր. 1000-1500 դրամով երևանյան խանութներից և Վերնիսաժից կարելի էր գնել ամբողջական տեղեկատվական բազա պարունակող սկավառակներ։ Անհասկանալի հանգամանքներում Հայաստանի քաղաքացիներին վերաբերող գաղտնի տեղեկություններ՝ այդ թվում օգտատերերի գաղտնաբառերը, հասանելի դարձան անգամ հարևան Ադրբեջանում։

«Ցանկում կային, օրինակ, լրագրողներ, ու, համաձայնեք, որ լրագրողը տեսականորեն և պրակտիկորեն էդպիսի տեղեկատվության կրող է, որ դրա բացահայտումը կարող է վտանգի հա'մ իր կյանքը, հա'մ իր տեղեկատվության աղբյուրների կյանքը», - ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Տրամադրվող անհատական տեղեկություններից մասնագետները առավել ռիսկային են համարում անձնագրային տվյալները։ Նախադեպեր թեև առայժմ չկան, սակայն Մարտիրոսյանը չի բացառում, որ մի գեղեցիկ օր քաղաքացին կարող է, օրինակ, «պատահականորեն» կորցնել իր դրամական ունեցվածքը, կամ դառնալ վարկառու։

Ոլորտը կարգավորվում է «Անհատական տվյալների մասին» օրենքով։ 12 տարի առաջ ընունված այդ օրենքի համաձայն, որևէ մեկն իրավունք չունի օգտագործել քաղաքացու տվյալները՝ առանց վերջինիս համաձայնության։

«Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարութունյանի խոսքով, քաղաքացիների անհատական տվյալները հրապարակող կայքերը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նրա կարծիքով՝ Հայաստանում վավերացված օրենքում կան վիճահարույց դրույթներ և դրանք չեն համապատասխանում միջազգային իրավական նորմերին։ Արդարադատության նախարարություն արդեն ներկայացրել է օրենքի նոր նախագիծ, սակայն Հարութունյանը վստահեցնում է ՝այն հնի «վատ շարունակությունն է»։

Ոստիկանութունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ մինչև օրս որևէ կայք, անձնական տվյալների հրապարակման համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG