Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ԱԳ նախարարը այցելել է Քվեբեկ


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը մեկ շաբաթ առաջ մեկնարկած աշխատանքային այցը Կանադա ավարտել է Քվեբեկ նահանգում, որտեղ հանդիպումներ է ունեցել Մոնրեալի հայ համայնքի ներկայացուցիչների, նահանգային խորհրդարանի մի շարք անդամների հետ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին, առկա խնդիրներին, մարտահրավերներին, դրանց լուծման ճանապարհներին և անկախության տասնամյակների ընթացքում Ղարաբաղի ձեռքբերումներին։

Քվեբեկի նահանգային խորհրդարանի մի շարք անդամների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդագրության համաձայն, ներկայացրել է ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն ու մոտեցումները կարգավորման հարցում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական պետականաշինության գործընթացին և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին: Մտքեր են փոխանակվել նաև հնարավոր համագործակցության եղանակների ու ձևերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG