Ռումինիայում նախագահական ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածու դեռ չկա։
Ամենաշատ ձայները ստացել են վարչապետ Վիկտոր Պոնտան` 37 տոկոս, և Սիբիուի քաղաքապետ Կլաուս Իոանիսը` 30 տոկոս։
Նոյեմբերի 16-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Ռումինիան 10 տարի ղեկավարած Տրայան Բասեսկուն հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին։