Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում հրադադարը խախտվել է շուրջ 400 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG