Մատչելիության հղումներ

Պաշտպանական կողմը նոր փորձաքննություն է պահանջում


Պաշտպանական կողմը նոր փորձաքննություն է պահանջում
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00

Նրանց պնդմամբ՝ վթարի օրը դեպքի վայրի զննությունում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։

Դերասան Վարդան Պետրոսյանի վթարի գործով պաշտպանական կողմը վստահեցնում է` վթարի օրը դեպքի վայրի զննությունում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։ Տասը էջանոց միջնորդությամբ պաշտպանական կողմը պահանջում է վթարի վայրը հստակեցնելու համար նոր փորձաքննություն իրականացնել:

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող հերթական նիստին քննվել է գործով վկա, ոստիկանության աշխատակից Մկրտիչ Խուդավերդյանը, ով վթարի օրը եղել է օպերատիվ խմբում և այսօր դատարանում էր ընթերականների հետ կապված թնջուկը բացահայտելու համար։

Հիշում է՝ երկու ընթերակա է եղել, նրանց չի ճանաչել, հրավիրված են եղել՝ մեկը՝ տարիքով, մյուսը՝ երիտասարդ, բայց արտաքին տվյալները չի հիշում։

Խուդավերդյանը մինչև վերջ դեպքի վայրում է եղել, սակայն որտեղ են ապակիները թափված կամ արդյո՞ք վթարված «Նիվա»-ի կողային հայելին տարածքում եղել է, կրկին չի հիշում: Հիշողության վրա է բարդում նաև զննության արձանագրության մեջ իր ստորագրության բացակայությունը:

Այն, ինչ չի հիշում վկան, ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը փորձեց դեպքի օրն արված տեսանյութով հիշեցնել. պաշտպանն ուզում էր ճշտել՝ որտե՞ղ են վկայի մատնանշած երկու ընթերակաները, սակայն հարցը հանվեց:

Հերթը հասավ հաջորդ պաշտպանին, վերջինս իր իսկ կատարած գրառումը չկարողացավ մեկնաբանել՝ ասելով, որ չի հիշում։

Վարդան Պետրոսյանի պաշտպան Ջաղինյանը կասկածելի համարեց վկայի հիշողության խնդիրը:

Իսկ նոր փորձաքննության պահանջը դատարանը կքննի հաջորդ դատական նիստին։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG